«Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման ամենամյա հանդիպում

Pic.eventՀասարակություն առանց Բռնության» ՀԿ հերթական անգամ հնարավորություն է  ընձեռում մարզերի երիտասարդ կանանց ու աղջիկներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ Հայաստանում  «Սևազգեստ Կանայք» միջազգային շարժման տարածմանը՝ խթանելով կին-խաղաղարարի կերպարի ձևավորումը, կնոջ ներուժի ու կարողությունների զարգացումը՝ ի նպաստ հակամարտությունների լուծման: Այդ նպատակով սույն թվականի հունիսի 27-28-ը իրականացնում է հանդիպում «Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման շրջանակներում:

Այս անգամ մասնակիցներին կհյուրընկալի Երևան քաղաքը՝  նախատեսված հանդիպման շրջանակներում ներառելով մարզերում «Կին-խաղաղարարների դերի բարձացումը կոնֆլիկտային իրավիճակներում. Սևազգեստ կանանց շարժման հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացված երկօրյա քաղաքացիական ֆորումներին  ու դրանց հաջորդած հանրային միջոցառումներին մասնակցած երիտասարդ կանանց ու աղջիկներին: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցությունն արդեն իսկ որոշակի գիտելիքներ ու հմտությունն է տվել վերջիններիս, որոնք էլ նրանք մեծ խանդավառությամբ պատրաստ են կիսել միմյանց հետ առաջիկա հանդիպման ընթացքում:

Հանդիպման նպատակը «Հայաստանի Սևազգեստ Կանայք» շարժման անցած ուղու վերաարժևորումն է, գրանցված հաջողությունների ու առկա խնդիրների, ինչպես նաև հետագա քայլերի քննարկումը: Մասնակիցներն իրենք հնարավորություն կունենան մշակել առաջիկա տարիների աշխատանքային ու ռազմավարական պլանը՝ հույժ կարևոր ներդրում ունենալով շարժման հետագա ծավալման ու ընդլայնման գործում:

Երկօրյա հանդիպմանը ներկա կլինի  «Սերբիայի Սևազգեստ Կանայք»  շարժման ներկայացուցիչը, ով կներկայացնի շարժման գործունեությունը Սերբիայում, կկիսվի փորձով ու գիտելիքներով: Նախատեսվում է նաև հանդիպում Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական ակտիվիստների հետ, ովքեր «Սերբիայի Սևազգեստ Կանայք»  շարժման ներկայացուցչի հետ կքննարկեն  ողջ աշխարհում և մասնավորապես երկու երկրներում առկա իրավիճակը խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի ներգրավվածության տեսանկյունից, վեր կհանեն կնոջ մասնակցությունը խոչընդոտող գործոնները, հարցադրումներ կանեն և կփորձեն առաջարկել լուծումներ:

 

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Wednesday June 26 2013at 02:06 pm , filed under Uncategorized . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Comments are closed.