Խաղաղաշինությանը նվիրված միջոցառում Արթիկում

1in nkar-Ես պատկերացնում եմ արթիկցիների դեմքի զարմացած արտահայտությունը, երբ նրանք տեսնեն մեզ, – ասաց Արթիկում աղջիկներից մեկը նախքան խաղաղաշինությանը նվիրված հասարակական միջոցառմանսկսվելը: Պատճառն այն է, որ Արթիկի բնակիչներըսովոր չենտեսնել փողոցումքայլող, ցուցապաստառներ բռնած երիտասարդների, հատկապես, երբ այդ երիտասարդներն աղջիկներ են: Հայաստանում 2011թ. դեկտեմբերից մեկնարկած սևազգեստ կանանց շարժման շրջանակներում հոկտեմբերի 20-ին Արթիկից ավելի քան 20 աղջիկներ  կազմակերպեցին և իրագործեցին խաղաղաշինությանը նվիրված հասարակական  միջոցառում: Նրանք որոշեցին <<Կանայք հանուն խաղաղության>>, <<Կիննունի կոնֆլիկտը հարթելու մեծ ներուժ>>,<<Ապրել խաղաղ, առանց բռնության>>, <<Ես ուզում եմ ապրել առանց վախի>> գրությամբ ցուցապաստառներով քայլել Հյուսիսային համալսարանից  մինչև գլխավոր հրապարակ, անցնել քաղաքի տարբեր մասերով: Աղջիկների ձեռքի ափերին ևս գրված էին այլ արտահայտություններ, որոնք հետևյալն էին. <<Մենք ազատ ենք>>, <<Մենք ուժեղ ենք>>, <<Մենք հպարտ ենք>>: Աղջիկների այս խումբը մեծ ոգևորությամբփորձում էր խաղաղություն քարոզելով հասրակության մեջ փոխել ինչ-որ բան, վերջ դնել ընտանիքի ներսում և հասարակության մեջ առկա կոնֆլիկտներին: Երբ խումբը հասավ գլխավոր հրապարակ,որոշեց պարել Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի խաղաղաշինությանը նվիրված մի պար, որը գրավեց շատ մարդկանց հետաքրքրությունը և նրանք մոտեցան ընթերցելու ցուցապաստարները: Սկզբում մարդիկ կարդում էին մեծ հետաքրքրասիրությամբ, ասես ինչ-որ բանից անակնկալի եկած լինեին: Նրանցից մի քանիսը (հիմնականում կանայք) իրենց դրական կարծիքն էին հայտնում, ոմանք բողոքում էին, որ ինչ էլ ուզում է լինի նմանատիպ ակցիաներով ոչ ոք չի կարող փոխել կոնֆլիկտային իրադրությունները: Մի կին ասաց. -Տպավորություն ունեմ, որ այս նոր սերունդը ուզում է փոխել հասարակության մտածողությունը: 23 Այս նախաձեռնությունը ծրագրվել էր դեռևս խաղաղաշինության մասին դասընթացի ժամանակ, որ ՀԱԲ-ը  անցկացրել էր ակցիայից 2 շաբաթ առաջ: Վերոնշյալ դասընթացի մասնակիցները նախաձեռնեցին միջոցառման իրականացումը և բաշխեցին պարտականություններըմիմյանց միջև: Դասընթացից հետո 2 շաբաթվա ընթացքում պատրաստվեցին ցուցապաստառներ հոկտեմբերի 20-ի համար: Ակցիայից հետո մասնակիցները նույնիսկ ավելի ոգևորված էին ցանկանում հետագայումևս մի միջոցառումկազմակերպել: Նրանք հայտնեցին իրենց ցանկությունը մասնակցել ՀՍԲ ՀԿ-ի կողմից կազմակերպված իրադարձություններին և դասընթացներին:

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Wednesday January 16 2013at 06:01 pm , filed under Uncategorized, Women Peacebuilders . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Comments are closed.