Խաղաղության մշակույթ

Խաղաղությունը հարմոնիայի շրջան է տարբեր սոցիալական  խմբերի միջև, ինչը բնութագրվում է բռնության, կոնֆլիկտների, վախի մթնոլորտի բացակայությամբ: Սովորաբար խաղաղությունն ընկալվում է, որպես թշնամանքի ու հաշվերհարդարի բացակայությամբ, ինչպես նաև առաջարկում է հաշտեցման,  առողջ միջանձնային և միջազգային փոխհարաբերությունների կառուցման, սոցիալական և տնտեսական բարեկեցության, հավասարության հաստատման հնարավորություններ ու փորձեր, ինչը կծառայի հասարակության իրական շահերին:

image_preview

Հստակ  պատկերացում կազմելու համար խաղաղություն  հասկացության մասին անհրաժեշտ է առանձնացնել դրա հականիշը: Կարելի է բերել մի շարք օրինակներ՝ անհանգստություն, վախ, պատերազմ, կոնֆլիկտ, տառապանք, բռնություն:

Կարևոր է ցույց տալ, որ խաղաղության մշակույթի սկզբունքները ամենևին պարտվողականության, բացարձակ ներման և երկրի ազգային շահերի անտեսման միջոցով  խաղաղություն հաստատելու գաղափարներ չեն: Ընդհակառակը՝ այդ սկզբունքները հարձակվողական  բնույթ ունեն, դրանք չեն ահնդուրժում մարդկության հանդեպ գործած  հանցանքների փաստերը և պահանջում են մեղադրել ու պատժել  պատերազմի հանցագործներին՝ հաշվի չառնելով  նրանց ազգային պատակնելությունը:

Գոյություն ունի խաղաղության երկու տեսակ՝ բացասական և դրական:

Բացասական խաղաղություն  նշանակում է ուղղակի բռնության բացակայություն: Բացասական խաղաղությամբ կարելի է նկարագրել հարավ-կովկասյան  տարածաշրջանում և մասնավորապես  հայ հասարակությունում տիրող իրավիճակը՝կապված ղարաբաղյան կոնֆլիկտի արդի փուլի հետ:

Դրական խաղաղություն նշանակում է ոչ միայն ուղղակի, այլև կառուցվածքային և մշակութային բռնության բացակայություն: Այլ կերպ  ասած, դրական խաղաղության առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի վերականգնվեն լեգիտիմությունը ու արդարությունը: Սակայն դժվար է ասել, թե արդարությունը վերականգնվեց, թե ոչ. յուրաքանչյուր կոնֆլիկտում միշտ էլ անարդարները գտնում են, որ արդարությունը  իրենց կողմն է և պետք է հասնել արդարության թեկուզ և ուժի, մասնավորապես բռնության միջոցով:

Կարճ ասած, խաղաղությունը կամ խաղաղ փոխհարաբերությունն  այն է, երբ մարդիկ ավելի շատ իրար օգուտ են բերում, քան վնաս: Իսկ ոչ խաղաղ հարաբերությունները՝ դրա հակառակը: Խաղաղությունը հարաբերությունների մի համակարգ է, որը նպաստում է մարդկանց կենսունակ զարգացմանը:

Խաղաղության մշակույթը արժեքների, վերաբերմունքի, ավանդույթների և վարքագծի ձևերի համակարգ է ու կյանքի ուղի` հիմնված կյանքի նկատմամբ հարգանքի վրա, բռնության վերացում և կրթության միջոցով ոչ բռնության փորձառնություն և դրա խրախուսում, երկխոսություն և համագործակցություն, լիարժեք հարգանք պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքների նկատմամբ:

Խաղաղության մշակույթը պահանջում է նաև.

  • Հակամարտությունների խաղաղ կարգավորման պարտավորություն,
  • Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հարգանք և խրախուսում,
  • Հարգանք բոլորի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ և խրախուսում,
  • Ազատության, արդարության, ժողովրդավարության, հանդուրժողականության, համերաշխության, համագործակցության, բազմակարծության, մշակութային բազմազանության սկզբունքների պահպանում, երկխոսություն և փոխըմբռնում հասարակության բոլոր մակարդակներում և ազգերի միջև:

Թարգմանեց և խմբագրեց Էիզա Գևորգյանը:

Աղբյուրներ՝

Խաղաղության և գենդերի ձեռնարկ, Ալի Աբասով, Աաջիդա Աբդուլվահաբովա, Արզու Աբդուլլաևա, Սևիլ Ասադովա, Խաչատուր Բեզիրջյան,Սոֆիա Բերիա, Նատալիա Մարտիրոսյան, Ջինա Սարգիզովա, Յուլիա Խարաշվիլի

http://bit.ly/1J7umJr

http://bit.ly/1KsVQ9F

http://bit.ly/1HWfwl

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Ուրբաթ Մայիսի 29 2015at 01:05 , filed under Uncategorized . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Comments are closed.