Խաղաղության մշակույթ

Խաղաղությունը հարմոնիայի շրջան է տարբեր սոցիալական  խմբերի միջև, ինչը բնութագրվում է բռնության, կոնֆլիկտների, վախի մթնոլորտի բացակայությամբ: Սովորաբար խաղաղությունն ընկալվում է, որպես թշնամանքի ու հաշվերհարդարի բացակայությամբ, ինչպես նաև առաջարկում է հաշտեցման,  առողջ միջանձնային և միջազգային փոխհարաբերությունների կառուցման, սոցիալական և տնտեսական բարեկեցության, հավասարության հաստատման հնարավորություններ ու փորձեր, ինչը կծառայի հասարակության իրական շահերին:

image_preview

Հստակ  պատկերացում կազմելու համար խաղաղություն  հասկացության մասին անհրաժեշտ է առանձնացնել դրա հականիշը: Կարելի է բերել մի շարք օրինակներ՝ անհանգստություն, վախ, պատերազմ, կոնֆլիկտ, տառապանք, բռնություն:

Կարևոր է ցույց տալ, որ խաղաղության մշակույթի սկզբունքները ամենևին պարտվողականության, բացարձակ ներման և երկրի ազգային շահերի անտեսման միջոցով  խաղաղություն հաստատելու գաղափարներ չեն: Ընդհակառակը՝ այդ սկզբունքները հարձակվողական  բնույթ ունեն, դրանք չեն ահնդուրժում մարդկության հանդեպ գործած  հանցանքների փաստերը և պահանջում են մեղադրել ու պատժել  պատերազմի հանցագործներին՝ հաշվի չառնելով  նրանց ազգային պատակնելությունը:

Գոյություն ունի խաղաղության երկու տեսակ՝ բացասական և դրական:

Բացասական խաղաղություն  նշանակում է ուղղակի բռնության բացակայություն: Բացասական խաղաղությամբ կարելի է նկարագրել հարավ-կովկասյան  տարածաշրջանում և մասնավորապես  հայ հասարակությունում տիրող իրավիճակը՝կապված ղարաբաղյան կոնֆլիկտի արդի փուլի հետ:

Դրական խաղաղություն նշանակում է ոչ միայն ուղղակի, այլև կառուցվածքային և մշակութային բռնության բացակայություն: Այլ կերպ  ասած, դրական խաղաղության առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի վերականգնվեն լեգիտիմությունը ու արդարությունը: Սակայն դժվար է ասել, թե արդարությունը վերականգնվեց, թե ոչ. յուրաքանչյուր կոնֆլիկտում միշտ էլ անարդարները գտնում են, որ արդարությունը  իրենց կողմն է և պետք է հասնել արդարության թեկուզ և ուժի, մասնավորապես բռնության միջոցով:

Կարճ ասած, խաղաղությունը կամ խաղաղ փոխհարաբերությունն  այն է, երբ մարդիկ ավելի շատ իրար օգուտ են բերում, քան վնաս: Իսկ ոչ խաղաղ հարաբերությունները՝ դրա հակառակը: Խաղաղությունը հարաբերությունների մի համակարգ է, որը նպաստում է մարդկանց կենսունակ զարգացմանը:

Խաղաղության մշակույթը արժեքների, վերաբերմունքի, ավանդույթների և վարքագծի ձևերի համակարգ է ու կյանքի ուղի` հիմնված կյանքի նկատմամբ հարգանքի վրա, բռնության վերացում և կրթության միջոցով ոչ բռնության փորձառնություն և դրա խրախուսում, երկխոսություն և համագործակցություն, լիարժեք հարգանք պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքների նկատմամբ:

Խաղաղության մշակույթը պահանջում է նաև.

  • Հակամարտությունների խաղաղ կարգավորման պարտավորություն,
  • Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հարգանք և խրախուսում,
  • Հարգանք բոլորի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ և խրախուսում,
  • Ազատության, արդարության, ժողովրդավարության, հանդուրժողականության, համերաշխության, համագործակցության, բազմակարծության, մշակութային բազմազանության սկզբունքների պահպանում, երկխոսություն և փոխըմբռնում հասարակության բոլոր մակարդակներում և ազգերի միջև:

Թարգմանեց և խմբագրեց Էիզա Գևորգյանը:

Աղբյուրներ՝

Խաղաղության և գենդերի ձեռնարկ, Ալի Աբասով, Աաջիդա Աբդուլվահաբովա, Արզու Աբդուլլաևա, Սևիլ Ասադովա, Խաչատուր Բեզիրջյան,Սոֆիա Բերիա, Նատալիա Մարտիրոսյան, Ջինա Սարգիզովա, Յուլիա Խարաշվիլի

http://bit.ly/1J7umJr

http://bit.ly/1KsVQ9F

http://bit.ly/1HWfwl

Posted in: Uncategorized by WIB, Armenian Initiative Comments Off on Խաղաղության մշակույթ

Կոչ հայ հասարակությանը

Սույն թվականի մայիսի 19-ին Բաքվի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվեց 16 մարդ: Դա մեծ դժբախտություն էր Բաքվի համար: Հայաստանյան ԶԼՄ-ներում այդ տեղեկատվության  տարածմանը հաջորդեցին տարաբնույթ մեկնաբանություններ, որոնց բովանդակությունը, որքան էլ տարօրինակ լինի, ոչ միայն ցավակցական էր: Սոցիալական մեդիայում հանդիպող մեկնաբանությունների մի ստվար հատված պարունակում էր հրճվանքի դրսևորումներ ու ատելության կոչեր:

Բոլորս ծանոթ ենք մեր պատմությանը, ու ոչ մեկիս համար գաղտնիք չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը: Հարկ է, սակայն, մոռանալ միջպետական տարաձայնությունները, երբ խոսքը գնում է մարդկային կյանքի մասին՝  որպես գերագույն արժեք: Մարդիկ հավասար են և ունեն ապրելու իրավունք՝ անկախ ազգային պատկանելիությունից: Մենք կոչ ենք անում չդառնալ խաղալիք երկկողմ պետական գործիչների ձեռքին, մարդկանց մեջ չտեսնել ազգություն, դավանել համամարդկային արժեքներ, գնահատել մարդկային կյանքն առհասարակ:

Մենք` «Հայաստանի Սևազգեստ կանայք» շարժման ներկայացուցիչներս, կոչված լինելով պայքարելու ռազմականության, բռնությունների, կոնֆլիկտների և պատերազմի դեմ, ձգտելով միջազգային հարատև խաղաղության` մեր ցավակցությունն ենք հայտնում 2015 թ. մայիսի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների և տուժածների հարազատներին, ինչպես նաև կոչ ենք անում հայ հասարակությանը լինել ավելի հանդուրժող ու մարդկային:

Posted in: Uncategorized by WIB, Armenian Initiative Comments Off on Կոչ հայ հասարակությանը

«Դատապարտում ենք զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսևորումը»

Խստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները`  պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ

10931122_920132448049751_2842483698315005780_n

Անհանդուրժելի է ոստիկանության կողմից անպատժելիության և ամենաթողության նման մթնոլորտի ձևավորումը, որտեղ քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառմամբ հարցերի լուծումն օրինականցվում է իշխանության բոլոր մակարդակներում:կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության:

Անթույլատրելի է ՀՀ Դատախազության և ՀՀ ոստիկանության կողմից ծնողների նկատմամբ դրսևորված ոստիկանության անօրինական և բռնի գործողությունների հովանավորչությունն ու բացատրություններն օրենքի պահանջների ձևական հիմնավորումներով:

 

Պահանջում ենք՝

ՀՀ Դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից

Նախագահական նստավայրի մոտ անվտանգության պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ենթարկել քրեական պատասխանատվության: 1

ՀՀ Ոստիկանությունից

  • Հրապարակային՝ սոցիալական մամուլի միջոցով ներողություն խնդրել ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերից,
  • Բացառել ոստիկանության աշխատակիցների կողմից նման վարքագծի հետագա դրսևորումները և ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ :

Հիշեցնենք, որ

  1. 2015 թվականի մայիսի 13-ին ժամը 13:45-14:05 սահմաններում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հինգ ծնողներ այցելել են Բաղրամյան 26 հասցեում տեղակայված ՀՀ Նախագահի նստավայր և մոտեցել հիմնական շենքից մոտ 10 մետրի վրա տեղակայված մուտքը պահպանող անվտանգության անցակետին: Ծնողները չեն աղմկել, բարձրախոս չեն օգտագործել և չեն խոչընդոտել այդ հատվածով երթևեկող մեքենաների և հետիոտների երթևեկությանը:
  2. Նախագահական նստավայրի անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցներից ծնողները խնդրել են հրավիրել իրավասու համապատասխան անձին, ով կտեղեկացնի, թե երբ և ինչպես կարող են ստանալ դեռևս 2015 թվականի հունվարին ՀՀ նախագահին ուղղված իրենց դիմումների պատասխանները:
  3. Անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցները, ծնողների գործողությունները դիտարկել են որպես արգելված տարածքում հավաքի իրականացում և պահանջել նրանցից անցնել դիմացի մայթը:
  4. Պահանջը ներկայացնելուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով գրկել են զինծառայողների մայրերին, փողոցի ամբողջ լայնությամբ քարշ տալով, անօրինական կարգով հատելով փողոցի երթևեկելի հատվածը տեղափոխել են դիմացի մայթ (մանրամասն տեսանյութը`http://www.epress.am/2015/05/13/264953.html):
  5. Տեղեկացնենք, որ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողություններ են դրսևորվել նաև 2015 թվականի փետրվարի 11-ին, երբ ոստիկանության աշխատակիցները նույն կերպ Բաղրամյան 26 հասցեից` ՀՀ նախագահի նստավայրի դիմացից բռի ուժով հեռացրել են զինծառայողների ծնողներին (http://www.a1plus.am/1365146.html):
  6. Դեպքի առթիվ ներկայացված հաղորդմանն կապակցությամբ` ՀՀ ոստիկանությունը պատասխանել է, որ ոստիկանության երկու աշխատող ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, սակայն հրաժարվել է տրամադրել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ոստիկանապետի հրամանների պատճեները:

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Ընդդեմ Իրավական կամայականությունների» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Վելես» ՀԿ

«Հայկական Սահամանդրական Իրավունքի Կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Հայաստանի սևազգեստ կանայք նախաձեռնություն

«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ

«Երիտասարդների միասնակն գույներ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Posted in: Uncategorized by WIB, Armenian Initiative 1 Comment

Հանդիպում-քննարկում 10.05.15

Հայաստանի Սևազգեստ կանանց շարժման անդամներն ամբողջական կազմով հանդիպեցին ՀԱԲ-ի գրասենյակում, որի ընթացքում քննարկեցին մի շարք հարցեր՝ կապված խմբի գործունեության հետ, իրենց հետագա անելիքները, նպատակները և այլն: Հանդիպման ընթացքում հստակեցրին շարժման որդեգրած գաղափարներն ու արժեքները: Քննարկման արդյունքում խումբն առաջարկեցIMG_8000 բազմաթիվ նոր ու հետաքրքիր նախաձեռնություններ ու ծրագրեր: ՍԿ նախաձեռնության հայաստանյան խումբն այժմ պատրաստ է անցնել այդ ծրագրերի իրականացմանը:

Posted in: Home, Uncategorized by WIB, Armenian Initiative 4 Comments

Հնդկաստանի Սևազգեստ Կանայք

Ոգեշնչվելով  համաշխարհային <<Սևազգեստ կանայք>>  շարժումից՝ 1993 թվականի մարտին Ասիացի Կանանց Մարդու Իրավունքների Խորհուրդն (ԱԿՄԻԽ) ու Վիմոչանան (կանանց իրավունքների ֆորում) նախաձեռնեցին Սևազգեստ Կանանց առաջին ակցիան Բանգալորում, Հնդկաստան: Այդ ժամանակից ի վեր ամեն հինգշաբթի  բանգալորցի կանայք կանգնելով բողոքում են բռնության տարբեր  ձևերի դեմ, որոնք ավելի ու ավելի են շատանում մեր առօրյա կյանքում, մեր տարբեր մշակույթներում ու համայնքներում:

WIB-against-Trafficking-1

<<Հնդկաստանի Սևազգեստ կանայք>> շարժման անդամները նշում են.  <<Մենք՝ կանայքս, կոտրում ենք լռությունը և իր անունով ենք կոչում բռնությունը: Հանրայնացնելով  կանանց նկտմամբ բռնության տարբեր ձևերը (կնոջը ծեծելը, օժիտի համար սպանելը, կնոջը թլպատելը, պոռնոգրաֆիան, սեռական բռնությունը, բռնաբարությունը)՝ այդպիսով դիմակազերծ ենք անում օրենքով թույլատրվող բռնության, պետական ճնշումների,  կոմունիզմի, էթնիկ ճնշումների, ազգայնամոլության, պատերազմների և այլնի սարսափելի դեմքը>>:

bang3

<<Հնդկաստանի Սևազգեստ կանայք>> շարժումը հանգիստ, խաղաղ կերպով ձգտում է հասարակությանն իրազեկել կնոջ նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: Շարժման մեջ ընդգրկված են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Մասնակիցներն իրականացնում են բազմաթիվ ակցիաներ` բարձրաձայնելով երկրի ներսում առկա խնդիրների մասին, ինչպես նաև հաճախակի կազմակերպում են սոլիդարության ակցիաներ՝ աջակցելով այլ երկրների <<Սևազգեստ կանայք>> շարժումներին:

Աղբյուրը՝ http://www.womeninblack.in/intl.htm

http://www.womeninblack.in/aboutus.htm

Թարգմանեց և խմբագրեց Արուսիկ Օհանյանը

Posted in: Uncategorized by WIB, Armenian Initiative Comments Off on Հնդկաստանի Սևազգեստ Կանայք

SPECULATING WITH LAND OF THE MINISTRY OF DEFENSE

Ցավոք գրառման հայերեն թարգմանությունը գոյություն չունի

Posted in: Women Peacebuilders by WIB, Armenian Initiative 1 Comment

Articel about WIB Armenia on Mamacash webpage: “The next generation Women in Black”

Ցավոք գրառման հայերեն թարգմանությունը գոյություն չունի

Posted in: Home, Women Peacebuilders by WIB, Armenian Initiative Comments Off on Articel about WIB Armenia on Mamacash webpage: “The next generation Women in Black”

Իմ տպավորությունները կարողությունների զարգացման դասընթացից

10547701_354731794676087_911648733038324903_n (541x640)Ներկայացնեմ Դիլիջանում անցկացրած երեք օրերի ընթացքում ստացած տպավորություններս. նախ  ես ամրապնդեցի և  համալրեցի  գենդերային հավասարության և ֆեմինիզմի մասին ունցեած գիտելիքներս, ծանոթացա  Սևազգեստ  կանաց  գաղափարախոսությանը, սովորեցի աշխատել թիմով, լսել բոլորի կարծիքները, ստացա արժեքավոր գիտելիքներ, որոնց անհրաժեշտությունն իսկապես կար և, որոնք ավելի ընդլայնեցին իմ աշխարհայացքը: Եվ վերջապես ձեռք բերեցի հրաշալի, յուրօրինակ, խելացի, գունավոր ընկերներ:

Շնորհակալություն ՀԱԲ:

Արուսիկ Օհանյան

Հայաստանի Սևազգեստ Կանայք

Posted in: Uncategorized by WIB, Armenian Initiative 1 Comment

Խաղաղությունը իմ աչքերով

14934_672448166164477_366726400734142794_n (640x427)Ամփոփելով սեմինարից ստացած գիտելիքս `առաջնային կարևորություն տվեցի գենդերային հավասարության  և խաղաղաշինության գաղափարներին: Վերջինս ավելի ընդրգրկուն է և գործ ունի գերագույն արժեք համարվող մարդկային կյանքի հետ: Պատերազմը և բանակը ինքնին դեմ են արդեն խաղաղաշինությանը  և ծնունդ են առնում հենց իշխանությունների կողմից: Բնական է ,երբ ծնողը  պատերազմի ժամանակ զավակ է  կորցնում,բանականությունը մթագնում է և ատելությամբ է լցվում սպանողի  նկատմամբ ,ահա և ժողովուրդների միջև թշնամանքի առաջացման պատճառը: Վերհիշելով Մարշալ Ռոզենբերգի խոսքերը`բոլորի կարիքները համընդհանուր են, կեզրակացնեի, որ խաղաղության ձգտումը  սահմանի երկու կողմում ապրող խաղաղ բնակչության երանելի ցանկությունն է:

Էլիզա Գևորգյան,

Հայաստանի Սևազգեստ Կանայք

Posted in: Uncategorized by WIB, Armenian Initiative Comments Off on Խաղաղությունը իմ աչքերով

Հայաստանի Սևազգեստ Կանայք:Իմ պատմությունը

10511260_671446082931352_4581054349200087256_n (640x427)Խոսելով Դիլիջանի հիասքանչ հանգստավայրում անցկացրած օրերի մասին, ուղղակի կասեմ, որ ես մեծ բավականություն ստացա: Նախ և առաջ ինձ հետքրքրեց Սևազգեստ կանանց շարժման գաղափարախոսությունը, առաքելությունը.այն է` ապրել խաղաղ հայրենիքում, ստեղծել հասարակություն, որտեղ չի լինի բռնություն և մարդկությունը կապրի սոսկ հումանիստական, դեմոկրատական սկզբունքներով, օրենքն ու իշխանությունը չեն չարաշահի իրենց վերապահված ուժն ու լիազորությունները:

Կազմակերպված հանդիպման առաջին օրը նվիրված էր խմբի անդամների հետ ծանոթացմանը, որը իրականացվեց շա~աաատ հետաքրքիր, թիմի ամրապնդմանն ուղղված վարժանքով և հնարավորություն տվեց բացահայտել յուրաքանչյուր անդամի ուժեղ և թույլ կողմերը, նրանց բնորոշ հատկանիշները, բացի այդ վարժանքը նվիրեց մեզ հմայիչ ժպիտներ 🙂 :

Հաջորդ օրը սկսվեց առավոտյան յոգայով: Ասեմ, որ ես առաջին անգամ էի յոգայի վարժություններ կատարում, շատ հետաքրքրիր էր: Մտածում էի, որ իմ մոտ չի ստացվի, բայց ընկերներս ասեցին, որ առաջին անգամվա համար շա~աաատ լավ էր: Յոգայի վարժությունների մեջ ամենաշատը պարուհու վարժությունը սիրեցի, որովհետև մի պահ վերադարձա մանկություն և հիշեցի, թե մանկության տարիններին որքա~ն էի երազում բալետի պարուհի դառնալ: Այնուհետև վարժության ավարտին թղթերի վրա արտացոլեցինք այն զգացողությունները, որոնք այդ պահին զգում ենք: Ես ծովի ալիքների մեջ նավակ նկարեցի լուսնի արտացոլանքի ներքո, որը հանգստություն էր խորհրդանշում:

Այնուհետև սկսեցինք խորությամբ քննարկել ֆեմինիզմի, գենդերային հավասարության վերաբերյալ արդեն իսկ ունեցած գիտելիքները: Քննարկման արդյունքում ես առավել խորը գիտելիքներ ստացա վերջիններիս մասին: Իսկ օրվա վերջում ի զարմանս ինձ ես բացահայտեցի իմ մեջ ֆեմինիստուհու ֆիլմի միջոցով: Ֆիլմը հնարավորություն տվեց հասկանալ, որ ցանկացած պարագայում մարդկ արարածը չպետք է հրաժարվի իր ինքնությունից, իր կոչումից, պետք է ընտրի պայքարի ուղի նույնիսկ մահվան գնով: Առավել հետաքրքիր էին թիմային աշխատանքները փուչիկներով, որը խորհրդանշում էր մեր խմբի ամբողջականությունը:

Դասընթացի թեմատիկայից դուրս, ինձ առավել հաճույք էր պատճառում ընկերներիս հետ կեսգիշերային զրույցները, գժական պահերը, երբ գիշերը ժամը 2:00-ին հանկարծ ուտելու ցանկություն էր առաջանում, որին հետևում էր գրոհը դեպի սառնարան :): Դասընթացի վերջին օրը, երբ հավաքում էինք մենք իրերը, մի կողմից տխուր էի, որ ընկերներիցս ոմանց չեմ տեսնի, բայց մյուս կողմից էլ հույսով լցված էի, որ այդ օրերը էլի կվերադառնան:

Սիրում եմ Ձեզ բոլորիդ 🙂

Անուշ Եղիազարյան

Հայաստանի Սևազգեստ Կանայք 

Posted in: Home, Uncategorized, Women Peacebuilders by WIB, Armenian Initiative Comments Off on Հայաստանի Սևազգեստ Կանայք:Իմ պատմությունը