Ֆեմինիստական դիմադրությունը պատերազմին և բռնությանը Սերբիայում (մաս 2-րդ)
Մինչ 1993թ.-ի ավարտը Սևազգեստ կանայք բողոքի ակցիաներ կազմակերպեցին փողոցներում շուրջ 2 տարի: Այս ընթացքում նրանք ձեռք բերեցին միջազգային միջամտությունների և խաղաղաշինական պլանների ավելի «տանջված» տեսք: 1994թ.-ի ամանորյա իրենց ուղերձում նրանք բոլոր կողմերին համընդհանուր կերպով դատապարտեցին. «Այն սանկցիաները, որոնք պարտադրված են Միացյալ Նահանգների Անվտանգության Խորհրդի կողմից, չեն ազդում միայն նրանց վրա, ովքեր պատճառ են դարձել այդ սանկցիաների ստղեծման համար. այս դեպքում՝ սերբական ռազմական ռեժիմը և նրա գործընկերները: Այսպես կոչված միջազգային համայնքը տվել է քաղաքական աջակցություն այս ռեժիմին՝ օրինականացնելով նրա նվաճումներն ու էթնիկ մաքրումները Բոսնիայում և այլուր: Մենք չենք վստահում այն խաղաղությանը, որը հիմնված է այն ազգայնական-ռազմատենչ էլիտաների կողմից իրականացված գործարքների վրա, ովքեր զարկ են տվել այս պատերազմին: Մենք չենք վստահում այսպես կոչված միջնորդներին, ովքեր օգտագործում են խաղաղության կարգախոսներ երկրպագելու համար պատերազմին ու էթնիկ ատելությանը. նրանք հին, պատրիարխալ, ռազմական նույն մեխանիզմի մի մասն են» (Սևազգեստ կանայք, 1993թ. դեկտեմբեի 27):
Սևազգեստ կանայք շարունակում էին սև հագնել և կանգնել փողոցում, մինչև որ Բոսնիայում հաստատվեց խաղաղություն: 1997թ.-ի ընթացքում նրանք աջակցեցին և միացան Սերբիայում ժողովրդավարությանն ուղղված շարժումներին: Իրավիճակը հուսադրող տեսք ուներ առաջին անգամ մի քանի տարիների ընթացքում: Բայց Սլոբոդան Միլոսևիչը չէր պատրաստվում զիջել իր իշխանական դիրքերը: Նա հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները և շուտով կառավարության ղեկը կրկին վերցրեց իր ձեռքը: Երբ ՍերբիանԿոսովոյում վերականգնեց բռնությունը, Սևազգեստ կանայք՝ միացյալ այլ ժողովրդավարամետ, մարդկային իրավուքների պաշտպան և բռնությանը դեմ գնացող խմբերի հետ, կազմակերպեցին բողոքի հանրահավաքներ:
1998թ. սեպտեմբերի 19-ին կառավարությունն արգելեց հակապատերազմական հանրահավաքը: Սևազգեստ կանայք հանդես եկան հայտարարությամբ. «… արգելելով այս բողոքի ակցիան՝ Սերբիայի ռեժիմը ապացուցեց իր մեկուսացման, այլատյացության ու առերեսման քաղաքականությունն աշխարհին: Այս մերժողական վարքով ռեժիմը նաև ցույց էր տալիս իր դիրքորոշումը դեպի պատերազմը, ատելությունը, ոչնչացումը և բռնությունը՝ ուղղված բոլոր նրանց դեմ, ովքեր համարվում էին հակադիր, անգամ ուղղված իրականում փոքր խումբ կազմող քաղաքացիներին, ովքեր 1991թ.-ից մինչ օրս բարձրացնում են իրենց ձայնը բռնության դեմ» (Սևազգեստ կանայք, 1998թ. սեպտեմբերի 19):
Իննը օր անց Սերբիայի խորհրդարանից սկսեց վտանգ սպառնալ Սևազգեստ կանանց և բոլոր այն խմբերին, ովքեր խոսում էին ընդդեմ սերբական ռեժիմի: Այս անգամ ՆԱՏՕ-ն սպառնաց ռմբակոծել Բելգրադը, որպեսզի ստիպի սերբական ռեժիմին դադարեցնել ոստիկանական և ռազմական ագրեսսիան Կոսովոյում: Vojislav Šešelj-ը, նախկինում պատերազմական հանցագործ Խորվաթիայում և Բոսնիայում, և այս ժամանակ արդեն վարչապետ, սպառնաց փոխադարձ հարված հասցնել խաղաղասեր ակտիվիստներին, ում նա համարում էր «Սերբիայի ներքին թշնամիներ»:
Այս սպառնալիքներին ի պատասխան, Սևազգեստ կանայք հանդես եկան իրենց ամենամյա հայտարարությամբ «Յոթ տարի Սևազգեստ կանայք ընդդեմ պատերազմին.1991թ. հոկտեմբերի 9 – 1998թ.հոկտեմբերի 9»: Այս անգամ նրանց ամենամյա զեկույցը խոստովանության տեսքով էր. նրանք խոստովանում էին իրենց մեղքը խաղաղությանը, անկախությանն ու ժողովրդավարությանն ուղղված 7 տարվա գործունեության համար՝ հանուն Հարավսլավիայի ողջ բնակչության:
«Ես խոստովանում եմ իմ երկարատև հակապատերազմական գործունեությունը,
- որ ես չեմ համաձայնել այլ հավատ դավանող, այլ էթնիկական խմբին, այլ ռասսայի ու սեռական կողմնորոշման պատկանող մարդկանց դաժան ծեծին,
- որ չեմ մասնակցել այն արարողությանը, երբ ծաղիկներ էին նետում տանկերի վրա, որոնք ուղղված էին դեպի Վուկովար (1991թ.) և Պրիշտինա (1998թ.),
- որ ես կերակրել եմ կանանց և երեխաներին փախստականների ճամբարներում, դպրոցներում, եկեղեցիներում ու մզկիթներում;
- որ ես իրեր եմ ուղարկել կանանց և տղամարդկանց շրջափակման մեջ գտնվող Սարաջևոյում 1993, 1994 և 1995 թվականներին,
- որ ամբողջ տարվա ընթացքում ես հատել եմ Բալկանյան էթնո-պետությունների պատերը, որովհետև սոլիդարությունը այն քաղաքականությունն է, որը հետաքրքրում է ինձ,
- որ ես ժողովրդավարությունն ընկալում եմ որպես աջակցություն հակապատերազմական գործունեությանը,
- որ ես մարտահրավեր նետեցի առաջինը այն երկրի մարդասպաններին, որտեղ ես ապրում եմ, և այնուհետ նոր մյուս երկրների, որովհետև ես համարում եմ դա պատասխանատու քաղաքական պահվածք քաղաքացու համար,
- որ տարվա բոլոր ժամանակահատվածներում ես պնդում էի վերջ տալ կոտորածին, կործանմանը, էթնիկ մաքրմանը, մարդկանց բռնի տեղահանմանն ու բռնաբարությանը,
- որ ես հոգ եմ տարել ուրիշների մասին, մինչդեռ հայրենասերներն՝ իրենց մասին»:
(Սևազգեստ կանայք, 1998թ. հոկտեմբերի 9)
Թարգմանեց և խմբագրեց Ռիմմա Սողոմոնյանը:
Աղբյուր՝ http://www.uri.edu/artsci/wms/hughes/warvio1.htm
Alirght alright alright that’s exactly what I needed!