Ֆեմինիստական դիմադրությունը պատերազմին և բռնությանը Սերբիայում (մաս 1-ին)

1991թ.-ից սկսած Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը պառակտված էր: Սերբական ռեժիմը Սլոբոդան Միլոսևիչի առաջնորդությամբ հրահրում էր ատելություն, էթնիկ մաքրում և պատերազմ Հարավսլավիայի բոլոր նախկին հանրապետություններում և մարզերում: Այս նույն ժամանակահատվածում Սերբիայի և Խորվաթիայի ֆեմինիստները խաղաղաշինական գործունեություն էին ծավալում և կանանց շրջանում տարածում էին սոլիդարություն: Մինչ ազգայնամոլ առաջնորդները զբաղվում էին ատելության մշակույթի տարածմամբ, և աջակցում էին էթնիկ ծագմամբ պայմանավորված ազգային ինքնություններին ու կարգավիճակներին, զարկ էին տալիս ռազմականացմանն ու սպանություններին, ֆեմինիստ կանանց խմբերը հիմնադրում էին հակապատերազմական և ֆեմինիստական շարժումներ:

OLYMPUS DIGITAL CAMERAԲելգրադի խաղաղաշինական շարժումների հիմնական նախաձեռնողներն ու մասնակիցները կանայք էին: 1991թ.-ի գարնան և ամառվա ընթացքում Բելգրադի կանանց լոբբին մասնակցում էր խաղաղությանն ուղղված ցույցերին, ամեն շաբաթ կոչեր էր անում վերացնել արյունահեղությունը, և քննադատում էր այն մեդիա ծրագրերը, որոնք նպաստում էին ազգայնամոլությանն ու կանանց դեմ ուղղված բռնությանը: Սլովենիայի պատերազմի սկսվելուց հետո Բելգրադի կանանց լոբբին դիմեց ֆեդերալ կառավարությանը. «Մենք խնդրում ենք, որ ֆեդերալ բանակի ստորաբաժանումները հեռացվեն դեպի իրենց զորանոցներ: Երիտասարդությունը չի գնացել բանակում ծառայելու, որպեսզի խանգարի Հարավսլավիայում որևէ էթնիկ խմբի տարանջատմանը: Ուժի միջոցով պահպանված Հարավսլավիան բանի պետք չէ» (Բելգրադի կանանց լոբբի, 1991թ. հուլիս):

Մինչ 1991թ.-ի աշունը ֆեմինիստները դժգոհում էին հակապատերազմական բողոքի ակցիաների բնույթից և նրանք որոշեցին հիմնադրել այլ կազմակերպություն: Սևազգեստ կանանց Իսրայելի խումբը, ովքեր, սև հագած,  լուռ կանգնելով, բողոքում էին պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի աղետալի հետևանքների դեմ , ոգեշնչեցին Բելգրադի կանանց:

«Սևազգեստ կանայք» շարժումը հայտնվեց Բելգրադում 1991թ. հոկտեմբերի 9-ին: Իրենց առաջին պաշտոնական հայտարարության մեջ ակտիվիստները սահմանեցին իրենց որպես հակաազգայնամոլական, անտիմիլիտարիստական (հակառազմական), ֆեմինիստական, պացիֆիստական խմբեր, որոնք մերժում էին այն երևույթը, որ կանանց վերագրվում էր միայն մայրերի դերը. «Խաղաղաշինական խմբերում կանանց աշխատանքը դժվարություններով լի է. մեր “դերի” մի մասն է ուրիշների մասին հոգ տանելը, հարմարավետություն ստեղծելը, վերքերը խնամելը, կերակրելը: Այն ցավոտ գիտակցումը, որ խաղաղաշինական շարժումը որոշակի նվաճումների կհասներ նաև պատրիարխալ մոդելին հարելու դեպքում, ֆեմինիստ-պացիֆիստների համար հանդիսանում էր լուրջ երկընտրանք: Մենք ուզում էինք, որ մեր ներկայությունը ՏԵՍԱՆԵԼԻ դառնար, չհամարվեր ինչ-որ “բնական” բան, մի բան, որը կանանց դերի մի մասն է: Մենք ուզում էինք պարզորեն հասկացված լինել, ցույց տալ, որ այն, ինչ մենք անում էինք, մեր քաղաքական դիրքորոշումն էր, պատրիարխատի, ռազմական ռեժիմի ռադիկալ քննադատություն էր և ոչ բռնի դիմադրողական գործողություններ՝ ի դեմս առկա քաղաքականության, որոնք քանդում են քաղաքները, սպանում են մարդկանց, ոչնչացնում մարդկային հարաբերությունները» («Սևազգեստ կանայք», 1993թ.):

«Սևազգեստ կանայք» շարժման մեկ այլ քաղաքական նպատակ էր հանդիսանում ուժեղացնել սոլիդարությունն այն կանանց միջև, ովքեր բաժանվել էին միմյանցից զենքերի և սահմանների պատճառով. «Մենք կանանց այն խումբն ենք, ով հավատում է, որ սոլիդարությունը մեր գոյության ամենախորը արժեքներից մեկն է, որ կանանց միջև ակտիվ սոլիդարությունը ուժ է, որի միջոցով մենք կարող ենք հաղթահարել մեկուսացումը, միայնությունը, տրավմաները և ատելության մյուս հետևանքները: Մենք կանգնում ենք հասարակության առջև աշխարհն առանց պատերազմի, բռնության և ռազմականացման մասին մեր պատկերացումներով» («Սևազգեստ կանայք», 1992թ. հունիսի 10):zenendemilit(1)

Շուտով ֆեմինիստները փոփոխեցին պատերազմների դեմ բողոքի փիլիսոփայությունն ու մոտեցումները: Հայտարարություններն ու գրությունները դարձան ավելի բացահայտ քաղաքական ու ֆեմինիստական:

Ավելի ռադիկալ «Սևազգեստ կանայք» նախաձեռնության հիմնադրման հետ շարժման անվանման և գաղափարների վերլուծության մեջ քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան. սերբական ազգայնամոլությունը դիտվում էր որպես մոտիվացնող ուժ և սերբական կառավարությունը վերանվանվեց ագրեսոր. «Մենք ասում ենք, որ սերբական ռեժիմը և նրա պատժիչ կառուցվածքը (ֆեդերալ բանակն ու այլ ռազմականացված կազմավորումներ) պատասխանատու են բոլոր 3 պատերազմների համար Սլովենիայում, Խորվաթիայում և Բոսնիա-Հերցոգովինայում: Սերբական ռեժիմը մղում է պատերազմներ Սերբիայի բոլոր քաղաքացիների անունից: Այս ճանապարհով բոլոր քաղաքացիները դառնում են իմպերիալիստական քաղաքականության պատանդները» (Սևազգեստ կանայք. 1992թ. հունիսի 10):

Մինչ սերբերի վայրագությունները հայտնվեցին միջազգային ուշադրության ներքո, Սևազգեստ կանայք երկար ժամանակ հանդես էին գալիս հայտարարություններով, որոնք կոչ էին անում վերացնել պատերազմական հանցագործությունները: 1991թ. հոկտեմբերին Կանանց պառլամենտը և Բելգրադի կանանց լոբբին հանդես եկան «Ընդդեմ պատերազմական հանցագործության» հայտարարությամբ, որում թվարկված էին այն գործողությունները, որոնք համարվում էին պատերազմական հանցագործություն՝ ներառյալ քաղաքացիների նկատմամբ անմարդկային վարքը, մարմնական վնասվածքների պատճառումը, կտտանքը, մարմնավաճառութունը, բռնաբարությունը, մարդկանց ունեցվածքի գողությունը կամ ոչնչացումը՝ ներառյալ պատմական և մշակութային հուշարձանները, և քաղաքների ու գյուղերի ոչնչացումը: Նրանք հիշեցնում էին մարդկանց, որ Հարավսլավիան ստորագրել է Միացյալ Նահանգների բոլոր կոնվենցիաներն ու համաձայնագրերը՝ ներառյալ Ջենովայի՝ պատերազմի կոնվենցիան (Կանանց պառլամենտ և Բելգրադի կանանց Լոբբի, 1991թ. հոկտեմբերի 9): 1992թ. Սևազգեստ կանայք կոչ էին անում դատապարտել պատերազմական հանցագործություններն ու դրանք իրականացնողներին («Սևազգեստ կանայք» 1992թ. սեպտեմբեր):

                                                                                                                                                                           Շարունակելի…

Թարգմանեց և խմբագրեց Ռիմմա Սողոմոնյանը:

Աղբյուր՝ http://www.uri.edu/artsci/wms/hughes/warvio1.htm

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Երկուշաբթի Հունիսի 15 2015at 03:06 , filed under Uncategorized . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Comments are closed.