Հայաստանի Սևազգեստ Կանայք:Իմ պատմությունը

10511260_671446082931352_4581054349200087256_n (640x427)Խոսելով Դիլիջանի հիասքանչ հանգստավայրում անցկացրած օրերի մասին, ուղղակի կասեմ, որ ես մեծ բավականություն ստացա: Նախ և առաջ ինձ հետքրքրեց Սևազգեստ կանանց շարժման գաղափարախոսությունը, առաքելությունը.այն է` ապրել խաղաղ հայրենիքում, ստեղծել հասարակություն, որտեղ չի լինի բռնություն և մարդկությունը կապրի սոսկ հումանիստական, դեմոկրատական սկզբունքներով, օրենքն ու իշխանությունը չեն չարաշահի իրենց վերապահված ուժն ու լիազորությունները:

Կազմակերպված հանդիպման առաջին օրը նվիրված էր խմբի անդամների հետ ծանոթացմանը, որը իրականացվեց շա~աաատ հետաքրքիր, թիմի ամրապնդմանն ուղղված վարժանքով և հնարավորություն տվեց բացահայտել յուրաքանչյուր անդամի ուժեղ և թույլ կողմերը, նրանց բնորոշ հատկանիշները, բացի այդ վարժանքը նվիրեց մեզ հմայիչ ժպիտներ 🙂 :

Հաջորդ օրը սկսվեց առավոտյան յոգայով: Ասեմ, որ ես առաջին անգամ էի յոգայի վարժություններ կատարում, շատ հետաքրքրիր էր: Մտածում էի, որ իմ մոտ չի ստացվի, բայց ընկերներս ասեցին, որ առաջին անգամվա համար շա~աաատ լավ էր: Յոգայի վարժությունների մեջ ամենաշատը պարուհու վարժությունը սիրեցի, որովհետև մի պահ վերադարձա մանկություն և հիշեցի, թե մանկության տարիններին որքա~ն էի երազում բալետի պարուհի դառնալ: Այնուհետև վարժության ավարտին թղթերի վրա արտացոլեցինք այն զգացողությունները, որոնք այդ պահին զգում ենք: Ես ծովի ալիքների մեջ նավակ նկարեցի լուսնի արտացոլանքի ներքո, որը հանգստություն էր խորհրդանշում:

Այնուհետև սկսեցինք խորությամբ քննարկել ֆեմինիզմի, գենդերային հավասարության վերաբերյալ արդեն իսկ ունեցած գիտելիքները: Քննարկման արդյունքում ես առավել խորը գիտելիքներ ստացա վերջիններիս մասին: Իսկ օրվա վերջում ի զարմանս ինձ ես բացահայտեցի իմ մեջ ֆեմինիստուհու ֆիլմի միջոցով: Ֆիլմը հնարավորություն տվեց հասկանալ, որ ցանկացած պարագայում մարդկ արարածը չպետք է հրաժարվի իր ինքնությունից, իր կոչումից, պետք է ընտրի պայքարի ուղի նույնիսկ մահվան գնով: Առավել հետաքրքիր էին թիմային աշխատանքները փուչիկներով, որը խորհրդանշում էր մեր խմբի ամբողջականությունը:

Դասընթացի թեմատիկայից դուրս, ինձ առավել հաճույք էր պատճառում ընկերներիս հետ կեսգիշերային զրույցները, գժական պահերը, երբ գիշերը ժամը 2:00-ին հանկարծ ուտելու ցանկություն էր առաջանում, որին հետևում էր գրոհը դեպի սառնարան :): Դասընթացի վերջին օրը, երբ հավաքում էինք մենք իրերը, մի կողմից տխուր էի, որ ընկերներիցս ոմանց չեմ տեսնի, բայց մյուս կողմից էլ հույսով լցված էի, որ այդ օրերը էլի կվերադառնան:

Սիրում եմ Ձեզ բոլորիդ 🙂

Անուշ Եղիազարյան

Հայաստանի Սևազգեստ Կանայք 

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Ուրբաթ սեպտեմբերի 05 2014at 02:09 , filed under Home, Uncategorized, Women Peacebuilders . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Comments are closed.