“Give peace a chance”` «Տուր հնարավորություն խաղաղությանը» ֆլեշ-մոբ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հերթական հետաքրքրիր ու կրթական հանրային միջոցառումն է իրականացնում ՀԿ ակտիվիստների կողմից ստեղծված Հայաստանի «Սևազգեստ Կանայք» շարժման շրջանակներում: Հիշեցնենք, որ շարժումը ողջ աշխարհում ունի ավելի քան 10 000 հետևորդ, ովքեր պայքարում են հանուն խաղաղության, դեմ են անարդարությանը, պատերազմներին, ռազմականացմանը և բռնության տարատեսակ դրսևորումներին: Ոստի և, հավատարիմ մնալով իր իսկ արժեքներին ու կիսելով վերոնշյալ շարժման գաղափարախոսությունը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն նախատեսում է սույն թվականի հուլիսի 27-ին, ժամը 19:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում իրականացնել “Give peace a chance”` «Տուր հնարավորություն խաղաղությանը» խորագիրը կրող խաղաղաշինական ֆլեշ-մոբ, որը նպատակ ունի անդրադառնալ ինչպես խաղաղության կարևորությանը, այնպես էլ  խաղաղաշինության գործընթացում կանանց դերի բարձրացմանը:

 WIB-cover1

Ֆլեշ-մոբն իրենից ներկայացնում է հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված ակցիա: Միջոցառման ընթացքում մի խումբ երիտասարդներ կպարեն Խաղաղաշինական պար, իսկ անցորդներին հնարավորություն կտրվի հետաքրքիր խաղ-թեստի միջոցով պարզել՝ որքանով են նրանք խաղաղասեր, և ստանալ փոքրիկ հուշանվեր: Ակցիայի ընթացքում անցորդներին տրվելու է տեղեկատվություն խաղաղության գործընթացում կանանց դերի, նրանց ներգրավվածության մակարդակի, ինչպես նաև այն բարձրացնելու հնարավորությունների մասին:

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Friday July 26 2013at 05:07 pm , filed under Women Peacebuilders . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

One Response to ““Give peace a chance”` «Տուր հնարավորություն խաղաղությանը» ֆլեշ-մոբ”