Պար հանուն խաղաղության. Հուլիս27-յան միջոցառում Հայաստանի Սևազգեստ Կանանց կողմից

wib.flash mob.articleՀերթական հուլիսի 27-ը  և հերթական հանրային միջոցառումը “Հասարակություն առանց Բռնության” ՀԿ կողմից: Այս տարի ևս “Հասարակություն առանց Բռնության” ՀԿ-ի համար արդեն ավանդույթ դարձած այդ օրը հագեցած էր հետաքրրիր ու հիշարժան միջոցառումներով: Շառլ Ազնավուրի հրապարակը երեկոյան լի էր հաճելի աշխուժությամբ, իսկ անցորդները հետաքրքրվածությամբ հետևում էին սպասվող իրադարձության վերջին նախապատրաստական աշխատանքներին: Իսկ այդ ընթացքում մի խումբ երիտասարդներ հենց հրապարակում պարեցին խաղաղաշինական սիմվոլիկ պարը, որի նպատակը խաղաղության կարևորությունը ևս մեկ անգամ վեր հանելն էր, ինչպես նաև կանանց դերը խաղաղաշինական գործընթացում  կարևորելը:

Բեմադրված խաղաղաշինական պարը, որը կրում էր “Give peace a chance”` «Տուր հնարավորություն խաղաղությանը» (https://www.facebook.com/media/set/?set=a.494119433997352.1073741865.127312237344742&type=1)  խորագիրը, իրականացվում է ՀԿ ակտիվիստների կողմից ստեղծված Հայաստանի «Սևազգեստ Կանայք» շարժման շրջանակներում: Հիշեցնենք, որ շարժումը ողջ աշխարհում ունի ավելի քան 10 000 հետևորդ, ովքեր պայքարում են հանուն խաղաղության, դեմ են անարդարությանը, պատերազմներին, ռազմականացմանը և բռնության տարատեսակ դրսևորումներին:

wib.flash mob.article-1Հետաքրքրված անցորդները հնարավորություն ստացան մի քանի անգամ վայելել երիտասարդների պարը, ինչպես նաև մասնակցել խաղ-թեստի, որը հնարավորություն տվեց նրանց պարզել, թե որքանով են իրանք խաղաղասեր և արդյոք ունեն ներուժ՝  կոնֆլիկտների հաղթահարման համար: Թեստի արդյունքների միջոցով որոշված «ամենախաղաղ» մասնակիցները որպես նվեր ստացան շարժման լոգոն պատկերող փոքրիկ հուշանվեր: Ի դեպ նշեմ, որ ֆլեշ մոբի մասնակիցները ևս իրենց պարով ձևավորում էին շարժման լոգոն: Հաջորդիվ,  ակցիայի մասնակիցները անցորդների հետ կիսվեցին Սևազգեստ Կանանց համաշխարհային շարժման մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև ներկայացրին շարժման Հայաստանյան խմբի ծավալած գործունեությունը:

Դրական մթնոլորտը դեռ երկար ժամանակ թևածում էր Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ պարբերաբար հնչում էր խաղաղությանը նվիրված երաժշտություն, իսկ անցորդները խանդավառությամբ հետևում էին պարին, շփվում ակցիայի մասնակիցների հետ, լուսանկարվում ու ավելի ջերմացնում տոնական մթնոլորտը:

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Wednesday July 31 2013at 04:07 pm , filed under Women Peacebuilders . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

One Response to “Պար հանուն խաղաղության. Հուլիս27-յան միջոցառում Հայաստանի Սևազգեստ Կանանց կողմից”