«Սևազգեստ կանայք» միջազգային խաղաղաշինական շարժման հայաստանյան նախաձեռնության պաշտոնական հայտարարությունը

 

For English, scroll down.

Մwib logoենք` «Սևազգեստ կանայք» միջազգային խաղաղաշինական շարժման հայաստանյան նախաձեռնության ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին ժամանակաշրջանում հայադրբեջանական սահմանին տեղի ունեցող գնդակոծության հետևանքով և´ հայ և´ ադրբեջանական հասարակության լայն շերտերի շրջանում տարածված ատելության քարոզի և ռազմի կոչերի վերաբերյալ:

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի վրա գնդակոծության հետևանքով ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում խաղաղ բնակչության շրջանում սպանվեց 3 կին և գրանցվեցին վիրավորներ: Սեպտեմբերի 25-ի գիշերը շարունակվող գնդակոծության ալիքն ընդգրկեց նաև Լեռնային Ղարաբաղը, ինչի արդյունքում գրանցվեց 4 զոհ՝ 18-20 տարեկան երիտասարդ զինծառայողներ և ևս 16 վիրավոր: ՀՀ պատասխան հակահարվածները ևս չուշացան, ուստի կորուստները երկկողմանի են, շարունակական ու ծանր:

ԶԼՄ-ներն ու սոցիալական հարթակները երկուստեք ողողված են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տխրահռչակ լուրերով, շուրջբոլորը միայն ատելության քարոզ է՝ առանց խաղաղության գեթ մի կոչի: Նմանատիպ հայտարարությունները միայն սրում են առանց այդ էլ լարված իրավիճակը՝ նվազագույն չափով չնպաստելով պատերազմական իրավիճակի հանդարտեցմանը և հակամարտության կարգավորմանը:

Մենք` «Սևազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնության ներկայացուցիչներս, կոչված լինելով պայքարելու ռազմականության, բռնությունների, կոնֆլիկտների և պատերազմի դեմ, ձգտելով միջազգային հարատև խաղաղության հաստատմանը, խորապես անհանգստանալով ատելության ու ռազմի կոչերի արդյունքում առկա իրավիճակի հետագա սրացումներով՝ հորդորում ենք դադարեցնել երկուստեք հնչեցվող ատելության և ռազմի կոչերը` դրանով իսկ  չսրելով արդեն իսկ լարված իրավիճակը:

5.10.2015

***

Official Statement of The Armenian Initiative of the Women in Black International Peace Movement

We, the representatives of The Armenian Initiative of the Women in Black International Peace Movement, are deeply concerned about hatred and war calls among the wide layers of both Armenian and Azerbaijani societies as a result of recent bombardments on the Armenian-Azerbaijani border.

On September 24, as a result of the violation of the ceasefire along the Armenian-Azerbaijani border, 3 women were killed and many were wounded among civilians in the Armenian border region Tavush. On the evening of the 25th of September the ongoing wave of firing included the territory of Nagorno-Karabakh and 4 young soldiers, aged 18-20, were killed, and 16 injured. The counter-actions by Armenian side were not delayed resulting in bilateral losses, continuous and depressing.

On both sides, mass media and social platforms are flooded by the sad news about violation of the cease-fire between Armenia and Azerbaijan; hate speech prevails without even one call for peace. The above-mentioned calls worsen the situation which is already tense, without promoting the appeasement of war situation and the conflict resolution.

We, the representatives of the Armenian Initiative of Women In Black International Movement, called to struggle against militarism, violence, conflict and war, seeking to reach worldwide peace, are deeply concerned with the deterioration of the situation as a result of the ongoing hate speech and call to both societies to stop bilateral hate speeches, thus avoiding from worsening the already tense situation.

5.10.2015

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Monday October 05 2015at 03:10 pm , filed under Women Peacebuilders . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>