«Սևազգեստ կանայք» միջազգային խաղաղաշինական շարժման հայաստանյան նախաձեռնության պաշտոնական հայտարարությունը

Մենք`«Սևազգեստ կանայք» միջազգային խաղաղաշինական շարժման հայաստանյան նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր մտահոգությունը Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության բնակավայրերում իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող լարվածության ու առկա բռնության, և թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակության շրջանում տարածված ռազմի կոչերի վերաբերյալ:

Սույն թվականի ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի՝ 12 տարեկան երեխա է սպանվել , ունենք երկու անչափահաս վիրավոր: ՀՀ-ի հակահարվածները չուշացան, ուստի կորուստները երկկողմանի են, շարունակական ու ծանր:

Մենք` «Սևազգեստ կանայք» միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնության ներկայացուցիչներս, կոչված լինելով պայքարելու ռազմականության, բռնությունների, կոնֆլիկտների և պատերազմի դեմ, խորապես մտահոգված ենք ռազմական գործողությունների աճով և բախումների հետևանքով մարդկանց մեծաքանակ կորուստներով: Հորդորում ենք երկու երկրների կառավարություններին վերջ տալ բռնությանն ու պատերազմին և ամեն գնով փորձել կոնֆլիկտին ոչ-բռնի լուծում տալ՝ ձեռնամուխ լինելով հարատև խաղաղության: Դիմելով ժողովրդին՝ կոչ ենք անում վերջ տալ երկուստեք հնչող ատելության կոչերին` խուսափելով ագրեսիա տարածելուց:

This entry was written by WIB, Armenian Initiative , posted on Sunday April 03 2016at 10:04 pm , filed under Uncategorized . Bookmark the permalink . Post a comment below or leave a trackback: Trackback URL.

Leave a Reply

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>